ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արեգակի վրա ակտիվ շրջաններն աստիճանաբար դուրս են գալիս Երկրի կողմ, և չի բացառվում, որ Նոր տարվա նախաշեմին Արևի վրա բռնկումներ լինեն: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
«Արևի վրա շուրջ երկու շաբաթ տևած հանգիստ վիճակից հետո բռնկումային ակտիվությունը կարող է վերսկսվել։ Լուսատուի ձախ (արեւելյան) եզրին վերջին մի քանի օրվա ընթացքում նկատվում է երկրից երկու խոշոր ակտիվ շրջանների աստիճանական անշտապ ելք դեպի Երկրից երևացող տեսադաշտ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գիտնականների խոսքով` արեգակնային բռնկումներ կարող են գրանցվել դեկտեմբերի 30-31-ը։ Նրանք միաժամանակ հիշեցրել են, որ այդ բռնկումները մագնիսական փոթորիկների են հանգեցնում տասը դեպքից միայն մեկում։