Հայտնի է` ովքեր են Հայաստանի 2025 թ. լավագույն մարզիկները

Տարբեր անվանակագերում հաղթողներին որոշել են ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված լրագրողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի լավագույն մարզիկներ են ճանաչվել ծանրամարտիկ Վարզդատ Լալայանը, սպորտային մարմանամարզիկ Արթուր Դավթյանը և հունահռոմեական ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հավելելով, որ քվեարկել են նախարարությունում հավատարմագրված լրագրողները։
Մարզական լրագրողների քվեարկության արդյունքների նաև այլ անվանակարգերում են ընտրվել լավագույնները։
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)
Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեական ըմբշամարտ)
Վերադարձ մեծ սպորտ և կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)
Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտ):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը որոշվելու է առցանց քվեարկությամբ, որը կավարտվի այսօր՝ ժամը 17:00-ին: