Արտաշես Մելքոնյանը նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի պետի տեղակալ

2010 թվականից Մելքոնյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արտաշես Մելքոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ:
Արտաշես Մելքոնյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, 2006 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Գոլիցինի սահմանային ինստիտուտը՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ:
2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի պետի տեղակալ է նշանակվել 2025 թ. դեկտեմբերի 16-ին։
Նշված դեպարտամենտի տնօրենը Սերգեյ Մաքսիմովն է։
Սանկտ Պետերբուրգում ստորագրվել են ԵԱՏՄ-Ինդոնեզիա համաձայնագիրը և փաստաթղթերի փաթեթը