5 երկրից Հայաստան ուղևորված ինքնաթիռները «Զվարթնոց» կժամանեն ուշացումով

Թռիչքների ուշացումները կապված չեն օդանավակայանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի 5 երկրից Հայաստանի ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռները «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով։ Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Ուշացումով Հայաստան կհասնեն Սիրիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսպանիայից և Ֆրանսիայից մեկնած ինքնաթիռները։
Ըստ չվացուցակի՝ ուշանում են Հալեպ-Երևան («Fly Cham ավիաընկերություն), Մոսկվա-Երևան («Աերոֆլոտ» ավիաընկերություն), Թեհրան-Երևան («Caspian Airlines» ավիաընկերություն), Բարսելոնա-Երևան («FlyOne» ավիաընկերություն) և Փարիզ-Երևան («Air France» և «KLM Royal Dutch Airlines») չվերթերը։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը բնականոն աշխատում է, և, չնայած ամպամած եղանակին, չվերթերի ընդունման կամ մեկնման որևէ սահմանափակում չկա։ Ուշացումների պատճառները հարկավոր է ճշտել ավիաընկերություններից։