Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 1:17-ին (Երևանի ժամանակով ժամը 20:17-ին) Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ։
Էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։