ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Սվյատո–Պոկրովսկոյե բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվյատո- Պոկրովսկոյե բնակավայրը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ–ները, հրթիռային ուժերը և հրետանին հարված են հասցրել օդանավակայանի և նավահանգստի ենթակառուցվածքներին, անօդաչուների արտադրման վայրերին, Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների 142 շրջաններում գտնվող ժամանակավոր տեղակայման կետերին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։