ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակիցներից մեկը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով»,– նշեցին կոմիտեից։
Նույն քրեական վարույթի շրջանակում ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել կաշառք ստանալու և կաշառք տալու համար: