Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հաղթեց միջազգային մրցաշարում

Հայաստանի հավաքականը տարել է ընդհանուր 3 հաղթանա
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով նվաճեց Երևանում անցկացված «Unibank Cup» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
​Դեկտեմբերի 24-ին՝ մրցաշարային վերջին օրը, Ռուբեն Նազարեթյանի թիմն ուժերը չափեց Վրաստանի հավաքականի հետ ու հաղթեց 3։1 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ մրցակցի կողմից։
​Մինչ այդ մեր ընտրանին պարտության էր մատնել Մոլդովայի (2:1) և Ղրղզստանի (5:1) թիմերին՝ ընդհանուր առմամբ վաստակելով 9 միավոր։
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հաղթեց միջազգային մրցաշարում
Այս մրցաշարը Հայաստանի նախապատրաստությունն է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հասել է խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ։ Որակավորման փուլում Հայաստանը խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ հաղթելով 5 խաղում և ոչ-ոքի խաղալով 1 խաղում։