Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը Ռուսաստանի 12 մարզերի և Ազովի ծովի վրա 141 ուկրաինական անօդաչու է խոցվել

Բրյանսկի մարզի երկնքում ոչնչացվել է 62 անօդաչու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում 141 ուկրաինական անօդաչու են խոցել Ռուսաստանի 12 մարզերի, այդ թվում՝ Մոսկվայի մարզի և Ազովի ծովի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Բրյանսկի մարզում ոչնչացվել է 62 ԱԹՍ, 12-ը՝ Տուլայի և 11-ը՝ Կալուգայի մարզերում, 9-ը՝ Մոսկվայի մարզում, 8-ը՝ Ադիգեայի Հանրապետության տարածքում, 7-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 6-ական՝ Ղրիմի և Ռոստովի մարզերում, 5-ական՝ Բելգորոդի և Վորոնեժի մարզերում և Ազովի ծովի վրա, 4-ը՝ Կուրսկի մարզում և 1-ը՝ Վոլգոգրադի մարզում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։