ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվար ամիսը ներառյալ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Սահմանվեցին նաև հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը։
««Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի չափը կազմում է 2 %, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1 % և պետության կողմից 1 % համամասնությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ այս որոշմամբ հնարավորություն կընձեռնվի ընդլայնել անկանխիկ գործառնությունների մասնաբաժինը: