Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՈւԶՈւ–ի գրոհի հետևանքով Զապորոժիեի մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումներ են

Իրավիճակի կայունացումից հետո մասնագետները կսկսեն վերականգնել վնասված սարքավորումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Զապորոժիեի մարզը, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել Կամենկա-Դնեպրովսկայա քաղաքում և մի շարք գյուղերում։ Այս մասին հայտնում է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Կամենկա-Դնեպրովսկայա քաղաքային շրջանի 4 929 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Անջատումներ են Կամենկա-Դնեպրովսկայա քաղաքում, ինչպես նաև Վոդյանոյե, Դնեպրովկա և Միչուրինո գյուղերում», – գրել է Բալիցկին իր Telegram ալիքում։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։