Շախմատիստ Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա

Շախմատիստը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Շախմատիստ Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ Դավթյանը Սերբիայում անցկացված «GM PUTNIK 95» շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել և լրացրել է իր վերջին՝ երրորդ նորման։
Ֆեդերացիայից հայտնում են, որ Դավթյաննն այսպիսով կատարել է բոլոր պահանջները. նրա վարկանիշն արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը:
Մարիամ Մկրտչյանը դարձել է միջազգային գրոսմայստեր