ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Զարեչնոյե բնակավայրը․ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է ռուսական զորքի նոր հաջողության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Զարեչնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։