ՌԴ նախագահը շքանշան է հանձնել Ռուսաստանի հայերի միության ղեկավարին

Պետական ​​պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Կրեմլի Եկատերինյան դահլիճում։
Sputnik
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։
Աբրահամյանին պարգև հանձնել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սեղմել է Աբրահամյանի ձեռքը և լուսանկարվել նրա հետ։
Պետական ​​պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Կրեմլի Եկատերինյան դահլիճում։ Շքանշաններ, մեդալներ և պատվավոր կոչումներ ստացողների թվում են հայտնի երաժիշտներ և արտիստներ, գիտության և կրթության ներկայացուցիչներ, սպորտի վաստակավոր գործիչներ, առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ներկայացուցիչներ։