Լատվիան արգելել է 14 ռուսաստանցի մարզիկների մուտքը

Որոշումն ընդունվել է ներգաղթի օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, որն արտաքին գործերի նախարարին լիազորում է մուտքի անհատական արգելքներ սահմանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ 14 ռուսաստանցի մարզիկների արգելվում է մուտք գործել երկիր։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Որոշումն ընդունվել է սահնակային սպորտի աշխարհի գավաթի փուլի (նախատեսված է 2026 թվականի հունվարի 3-4-ը լատվիական Սիգուլդա քաղաքում) անցկացման կապակցությամբ:
«Ես որոշում եմ կայացրել Ռուսաստանի Դաշնության 14 քաղաքացիների ներառել Լատվիայի Հանրապետության համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուտքի արգելքը սահմանվել է անորոշ ժամկետով», - գրել է Բրաժեն X սոցիալական ցանցում։
Նախարարը հստակեցրել է, որ որոշումն ընդունվել է ներգաղթի օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, որն արտաքին գործերի նախարարին լիազորում է մուտքի անհատական արգելքներ սահմանել:
Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան (FIL) նոյեմբերին թույլատրեց 6 ռուսաստանցի մարզիկների մասնակցել 2026 թվականի oլիմպիական խաղերի ընտրական փուլին: Բայց դեկտեմբերի 17-ին FIL-ը չեղյալ հայտարարեց Ալեքսանդր Գորբացևիչի, Սոֆյա Մազուրի և Քսենյա Շամովայի մասնակցությունը աշխարհի գավաթի խաղարկության փուլին՝ պատճառաբանելով, թե թույլտվության չափանիշներին համապատասխանելու կասկածներ կան։
Տարասովան գնահատել է Ադելիա Պետրոսյանի շանսերը ձմեռային օլիմպիական խաղերում