ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են 172 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Մոսկվայի իշխանություններն էլ հայտնել են Մոսկվա թռչող 3 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Արտակարգ ծառայությունները աշխատում են վթարի վայրում», - գրել է քաղաքապետ Սոբյանինը Max սոցցանցում։
Ռոսավիացիան էլ հայտնում է, որ «Վնուկովո» օդանավակայանում ԱԹՍ–ների վտանգի պատճառով գործում են որոշ սահմանափակումներ` չվերթերն ընդունում և ուղարկում են՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցված կարգով։
Նշվում է, որ հնարավոր են թռիչքների ժամանակացույցի որոշ փոփոխություններ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։