ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրա 132 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը13:00-ից մինչև Մոսկվայի ժամանակով ժամը20:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 132 անօդաչու, որից 46–ը` Բելգորոդի, 42–ը` Բրյանսկի, 15–ը` Կալուգայի, 12–ը` Մոսկվայի, 7–ը` Կուրսկի, 4-ը` Լիպեցկի, 2-ական` Ռյազանի և Օրյոլի մարզերի վրա։ Մեկական ԱԹՍ էլ խոցվել է Տուլայի մարզի և Ղրիմի Հանրապետության վրա», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։