«FlyOne Armenia»–ն Երևան–Ամստերդամ–Երևան թռիչքներ կիրականացնի

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «FlyOne Armenia»-ն 2026 թվականից Երևան – Ամստերդամ – Երևան թռիչքներ կիրականացնի։ Լուրը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով չվերթերը կգործարկվեն ապրիլի 1-ից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
«FlyOne Armenia»-ն 3 օդանավ է ձեռք բերել․ հնարավոր է` ամռանը նոր ուղղություններ բացվեն