Երևանի 2 բնակչի մոտ շուրջ 3 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կա կալանավորված

Ձերբակալված 33–ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Երևանի երկու բնակչի բնակարաններում ու նրանցից մեկի մեքենայի մեջ կատարված խուզարկությունների արդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Արդյունքում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց։
Ոստիկանությունից նշում են, որ 33–ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 35–ամյա քաղաքացին կալանավորվել է։
Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։