Դու միշտ պատրաստ ես օգնել. Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Զախարովային հոբելյանի առթիվ

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը . Արխիվային լուսանկար
Սիմոնյանը նաև Զախարովային իսկական ընկեր է անվանել և նշել, որ բարձր է գնահատում այն աջակցությունը, որը ԱԳՆ ներկայացուցիչը ցուցաբերել է իրեն և իր ընտանիքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,24 դեկտեմբերի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հոբելյանի առթիվ շնորհավորել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
«Ես գիտեմ, որ դու օգնում ես անհավատալի թվով մարդկանց: Երբեք` օրվա կամ գիշերվա ցանկացած պահի, դու չես մերժում օգնության կարիք ունեցողներին: Դու հազվագյուտ որակի մարդ ես։ Թող Տերը հատուցի քեզ դրա համար, և դու երջանիկ, սիրված լինես: Միշտ։ Իսկ թե որքան զիլ ես, բոլորին էլ հայտնի է առանց իմ շնորհավորանքի», - Sputnik ռադիոյի եթերում ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև Զախարովային իսկական ընկեր է անվանել և նշել, որ բարձր է գնահատում այն աջակցությունը, որը ԱԳՆ ներկայացուցիչը ցուցաբերել է իրեն և իր ընտանիքին:
Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան այսօր նշում է ծննդյան 50-ամյակը, նա ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Մոսկվայում: