«Wizz Air»–ը Երևան–Լոնդոն ուղիղ չվերթեր կիրականացնի

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. «Wizz Air» ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 12-ից Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր կիրականացնի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Տոմսերի գինը սկսվում է 48,99 դոլարից։
«Turkish Airlines»–ը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան