Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ն Բելգորոդում հարձակվել է մեքենայի վրա. կա 3 զոհ, 1 վիրավոր

Անօդաչուի հարձակումը տեղի է ունեցել Գրուշևկա գյուղի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրուշևկա գյուղի շրջանում մեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի FPV-դրոնի հարձակման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել մեկ մարդ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրուշևկա գյուղի շրջանում մեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով, ցավոք, երեք տղամարդ է զոհվել։ Նրանց ինքնությունը հաջողվել է պարզել միայն այսօր», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ զոհվածների հետ ավտոմեքենայում գտնված չորրորդ տղամարդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել, բուժումը շարունակվում է ամբուլատոր պայմաններում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։