ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
5.1 մագնիտուդով, օջախի 50 կմ խորությամբ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Բաքվից 170 կմ և Թուրքմենբաշիից 140 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը գրանցվել է ժամը 08։30-ի սահմաններում։