Իրանը հանկարծակի դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը

Մատակարարման դադարեցումը հանգեցրել է ցանցում 4–ից 4,5 հազար մեգավատտ էլեկտրաէներգիայի կորստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Իրանն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Իրաքի էլեկտրակայաններին։ Այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Մուսան։
«Իրանական կողմը չնախատեսված հանգամանքների պատճառով գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին տեղեկացրել է էլեկտրաէներգետիկայի նախարարությանը։ Գազամատակարարման դադարեցումը հանգեցրել է ցանցում 4 հազարից մինչև 4,5 հազար մեգավատտ էլեկտրաէներգիայի կորստի», - ասել է Մուսան։
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգետիկայի նախարարությունը, նավթի նախարարության հետ համակարգմամբ, անցել է տեղական այլընտրանքային վառելիքի օգտագործմանը:
Իրաքը դադարեցնում է բենզինի, կերոսինի և «սպիտակ նավթի» ներկրումը