ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ճգնաժամային է անվանել ջրի ապահովման հետ կապված իրավիճակը, նշելով, որ ջրի քանակը սակավ է հանրապետության բոլոր նահանգներում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Իրանը բախվել է վերջին 60 տարվա ամենաուժեղ երաշտին, ինչի պատճառով երկրի հիմնական բազմաթիվ ջրամբարներ դատարկվել են, իսկ մայրաքաղաքում իշխանությունները ստիպված են եղել դիմել գիշերային ջրանջատումների:
«Ջրի հետ կապված խնդիրներ կան մեր երկրի բոլոր նահանգներում։ Իրանում ջրով ապահովումը ճգնաժամային վիճակում է», - ասել է Փեզեշքիանը։
Նշենք, որ Իրանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում դիտվում է «վերջին 50 տարվա ամենաչոր աշունը»: Տեղումների մակարդակը բազմամյա միջին ցուցանիշի համեմատ նվազել է 89%-ով։
Մերձավոր Արևելքում ջրային ռեսուրսների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները դառնում են երկրների միջև լարվածության առարկա տեղումների ստեղծման մեթոդների հարցու: Ջրային ճգնաժամի ֆոնին Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ Թեհրանը հարևան մի շարք երկրների հետ քննարկում է Իսլամական Հանրապետությունում ջրի պաշարների ստեղծումը, այդ թվում՝ ներմուծման հաշվին: