Ինչո՞ւ Տիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ». ֆուտբոլիստը բացատրել է պատճառը

2024 թվականի ամռանը ԶԼՄ–ները հայտնեցին, որ Տիկնիզյանով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Զենիթը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնել է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվից» Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելը չի կայացել անձնական պայմանագրի պայմանների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով։ Նա այդ մասին պատմել է Նոբել Առուստամյանի հետ հարցազրույցում։
««Զենիթը» պայմանագրի շատ լավ պայմաններ առաջարկեց։ Կարծում էի` կարող եմ գալ «Լոկոմոտիվ» և աշխատավարձի 5-10% բարձրացում խնդրել ։ Ինձ ասացին. «Չկա առաջարկ, չկա աշխատավարձի բարձրացում»։ Վիրավորական էր։ Այդ ժամանակ սկսեցի բանակցել «Զենիթի» հետ։ Նրանք ինձ առաջարկեցին ամսական 11,5 մլն ռուբլի։ Ես խնդրեցի 13 մլն և արձագանքի էի սպասում։ Բայց նրանք հստակ պայման դրեցին՝ կա՛մ այսպես, կա՛մ ոչ մի կերպ։ Ես ասացի. «Ոչ մի կերպ»», – պատմել է ֆուտբոլիստը։
2024 թվականի ամռանը ԶԼՄ–ները հայտնեցին, որ Տիկնիզյանով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Զենիթը»։
Ավելի ուշ ֆուտբոլիստն էլ հաստատեց, որ հրաժարվել է տրանսֆերից խաղային կարգավիճակի շուրջ անորոշության պատճառով։ 2025 թվականի հունիսին նա պայմանագիր ստորագրեց սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ։
Տիկնիզյանը 26 տարեկան է։ Այս մրցաշրջանում սերբական ակումբի կազմում նա անցկացրել է 25 խաղ՝ չխփելով ոչ մի գոլ։ Սեպտեմբերի վերջին ֆուտբոլիստը Սերբիայի քաղաքացիություն ստացավ։ Նոյեմբերին ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնեց, որ պաշտպանը կարող է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադառնալ։
Տիկնիզյանի կինը պատմել է` ինչպես է ֆուտբոլիստը հեռացել «Լոկոմոտիվից»