Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը երեք ժամում 21 ուկրաինական դրոն է խոցել Ռուսաստանի 4 մարզերում․ ՊՆ

Բելգորոդի մարզում խոցվել է 11 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի բանակի ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի օդային տարածքներում խոցել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչությունը։
«Դեկտեմբերի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից մինչև 17:00-ն, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք, որոնցից 11-ը` Բելգորոդի, 6-ը՝ Բրյանսկի, 3-ը՝ Կուրսկի և 1-ը՝ Վորոնեժի մարզի տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։