«Առողջ մսամթերքին» պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Սիսիանում գործող «Առողջ մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իրականացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ։
«Պարզվել է, որ սպանդանոցը գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական օբյեկտի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, գործիքների, սարքավորումների համապատասխան սանիտարական ախտահանում չի իրականացվել»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմնից նաև հայտնում են, որ սպանդանոցում մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը մշակման չի ենթարկվել ոչ ուշ քան 1 ժամ աշխատանքից հետո։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
«Առողջ մսամթերքին» պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է