Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է Էներգոդարը. տուժած կա

Տուժած տղամարդուն բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաքի` Էներգոդարի վրա ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով մեկ տղամարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով տուժել է խաղաղ բնակիչ՝ 1948 թվականին ծնված մի տղամարդ։ Նրա վիճակը կայուն է, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- տելեգրամյան ալիքում գրել է Պուխովը։
Քաղաքապետը նշել է, որ տուժածին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։