«Տարվա ամփոփում Պուտինի հետ» ուղիղ միացումը ավելի քան 16.3 մլն ռուսաստանցի է դիտել

Հաղորդումը 10 հեռուստաալիք է հեռարձակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապն ու ամփոփիչ ասուլիսը դաշնային հեռուստաալիքներով ավելի քան 16.3 մլն ռուսաստանցի է դիտել։ Այդ մասին են վկայում «Mediascope»-ի տվյալները։
Հաղորդումն ընդհանուր առմամբ 10 հեռուստաալիք է հեռարձակել։
Հեռարձակումն ամենաշատը դիտել են «Ռոսիա 1»-ով՝ ավելի քան 5.2 մլն մարդ (լսարանի մասնաբաժինը՝ 20.1%, վարկանիշը 3.8% է կազմել)։ Առաջին ալիքով հաղորդումը դիտել է 4 մլն մարդ (մասնաբաժինը 15.7%, վարկանիշը` 3.0%)։
«Նա դերասան է». Պուտինը` Կուպյանսկի սյան ֆոնին Զելենսկու տեսանյութի մասին
Հիշեցնենք` Պուտինի տարեկան ամփոփիչ ասուլիսը կայացավ դեկտեմբերի 19-ին։
Միջոցառումը տևեց 4 ժամ 27 րոպե։ ՌԴ նախագահն ավելի քան 80 հարցի պատասխանեց։
Պուտինը խոստովանեց, որ երբեմն միայնակ է մեքենայով շրջում Մոսկվայում