Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը. տեսանյութ

Պուտինը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
ՌԴ նախագահը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուս–հայկական հարաբերությունները զարգանում են, ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության լավ ծրագրեր ունեն էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային ոլորտում։
Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել երեկ։ Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ այսօր` Նոր տարվան նախորդող ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ շրջել է Էրմիտաժում. կադրեր