ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները կիրակի երեկոյան մինչև երկուշաբթի վաղ առավոտյան ընկած ժամանակահատվածում ուկրաինական 41 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 21-ի երեկոյան ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 7:00-ն (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են 41 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։