ՌԴ ԱԴԾ–ն Գորլովկայում արժույթի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցախումբ է ձերբակալել

Հանցավոր խմբի ընդհանուր եկամուտը 18 մլն ռուբլի է կազմել։
Sputnik
ԱԴԾ-ն Գորլովկայում արժույթի անօրինական փոխանակմամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորում է ձերբակալել, որն ավելի քան 18 մլն ռուբլի եկամուտ է ունեցել։ Այս մասին հայտնել է ԴԺՀ–ի ԱԴԾ–ն։
«Ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո կազմակերպված հանցավոր խմբի անդամները ուկրաինական գրիվնայի անկանխիկ փոխանակում են իրականացրել ռուսական ռուբլով արժույթի բորսաների միջոցով, որից հետո գումարը կանխիկացրել են հանրապետության տարածքում գործող՝ իրենց վերահսկողության տակ գտնվող առևտրային կազմակերպությունների միջոցով։ Հանցավոր խմբի անօրինական եկամուտը ավելի քան 18 մլն ռուբլի է կազմել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ օպերատիվ նյութերը փոխանցվել են ՌԴ ՔԿ քննչական վարչություն՝ ընթացակարգային որոշում կայացնելու համար։