Պուտինը կատակել է բրիտանացիների թեմայով

Թանգարանի սրահներից մեկում Պիոտրովսկին Մուղալների կայսրության ժամանակաշրջանի ցուցանմուշներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով անգլիացիների կողմից Հնդկաստանը նվաճելու վերաբերյալ, կատակել է թալանելու հանդեպ նրանց սիրո մասին:
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների համար էքսկուրսիա է կազմակերպել Էրմիտաժում: Պատվիրակությունների ղեկավարներին ուղեկցել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Թանգարանի սրահներից մեկում Պիոտրովսկին Մուղալների կայսրության ժամանակաշրջանի ցուցանմուշներ է ներկայացրել։
«Սրանք մողոլական արվեստի փայլուն գլուխգործոցներ են, սա հնդկական արվեստ է՝ Հնդկաստանի այն դարաշրջանը, որը լի է շքեղությամբ, որի համար անգլիացիները խցկվեցին Հնդկաստան, քանի որ նրանք տեսան այս բոլոր թանկարժեք քարերը», - ասել է Պիոտրովսկին:
«Եվ որպես թալանելու սիրահարներ՝ հենց այդտեղ էլ գնացին», - հավելել Է Պուտինը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ այսօր` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ շրջել է Էրմիտաժում. կադրեր