ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Առնվազն չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Ֆրանսիայի արևելյան Ռոնդեպարտամենտի ՍենՖոնս կոմունայում գտնվող «Elkem Silicones» ընկերության սիլիկոնե իրերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Դեպքի վայր է ժամանել 35 հրշեջ և 13 միավոր հատուկ տեխնիկա: Լրատվականների փոխանցմամբ՝ գործարանի շուրջ ստեղծվել է2 կմ շառավղով անվտանգության գոտի։
Որպես հիմնական պատճառ հրշեջները նշում ենջրածնի հնարավոր արտահոսքը գործարանի լաբորատորիայում։