Մոսկվայում մեկնարկել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 12-րդ միջազգային մրցույթը

Անդրեյ Ստենինի անվան լուսանկարչական մրցույթը կանցկացվի վեց անվանակարգերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում սկսվել է Անդրեյ Ստենինի անվան երիտասարդ ֆոտոլրագրողների12-րդ միջազգային մրցույթի հայտերի ընդունումը (http://stenincontest.ru https://stenincontest.com)։ Մրցույթը, որը նվիրված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ֆոտոլրագրողի հիշատակին, որը մահացել է Դոնեցկի մոտ 2014 թվականի ամռանը, ավանդաբար մեկնարկւոմ է նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 22-ին։
«Արդեն 12-րդ անգամն է Ստենինի անվան մրցույթը պատրաստվում հայտարարել աշխատանքների ընդունման մեկնարկի մասին։ Սա միշտ ուրախալի և հուզիչ է։ Այս տարի հատկապես, քանի որ մեր մասնակիցների համար անակնկալ ենք պատրաստել, որը, անշուշտ, կուրախացնի նրանց։ Ուրախ ենք հայտարարել այս տարի նոր՝ «Կյանքի էներգիա» անվանակարգի մասին։ Այս անվանակարգի համար աշխատանքներ կարող են ներկայացնել 34 տարեկան և բարձր տարիքի ֆոտոլրագրողները։ Մեր առաքելությունն անփոփոխ է։ Այն նոր անուններ բացահայտելն ու երիտասարդ լուսանկարիչներին մեկնարկային հնարավորություն տալն է։ Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր կլինի տեսնել երիտասարդների համար չափանիշներ սահմանող կայացած մասնագետների աշխատանքները։ Կսպասենք վարպետների և սկսնակների նախագծերին, նրանցից է ձևավորվում ժամանակակից ֆոտոլրագրության բազմազան, վառ և հակասական պատկերը։ Դրա մի մասը լինելը մեզ համար մեծ պատիվ է», – հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Մրցույթն անցկացվում է վեց անվանակարգերում՝ «Գլխավոր նորություններ», «Սպորտ», «Իմ մոլորակը», «Դիմանկար. մեր ժամանակի հերոսը», «Տեսարան վերևից» և նոր՝ «Կյանքի էներգիա» անվանակարգերում։ «Գլխավոր նորություններ», «Իմ մոլորակը» և «Դիմանկար. մեր ժամանակի հերոսը» անվանակարգերն ունեն երկու կատեգորիա՝ մեկ լուսանկար և լուսանկարների շարք։ «Սպորտ» և «Տեսարան վերևից» անվանակարգերում կարող են ներկայացվել միայն մեկական լուսանկար։ Նոր՝ «Կյանքի էներգիա» անվանակարգը բաց է 34 տարեկան և բարձր տարիքի լուսանկարիչների համար, մինչդեռ մյուս հինգ անվանակարգերում ընդունվում են 18-33 տարեկան լուսանկարիչների աշխատանքներ։
Հայտերը կարելի է ներկայացնել մրցույթի կայքում ռուսերեն և անգլերեն լեզուներով մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
2025 թվականի մրցանակային ֆոնդը կկազմի 125 000 ռուբլի առաջին տեղի համար, 100 000 ռուբլի՝ երկրորդ, 75 000 ռուբլի՝ երրորդ տեղի համար յուրաքանչյուր անվանակարգում։ Մրցույթի բարձրագույն մրցանակի՝ Գրան պրիի հաղթողը կստանա 700 000 ռուբլի։ Անդրեյ Ստենինի անվան XII միջազգային ֆոտոլրագրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը կանցկացվի Մոսկվայում 2026 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Մրցույթի մասին

Անդրեյ Ստենինի անվան միջազգային ֆոտոլրագրության մրցույթը, որը կազմակերպում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՌԴ կոմիտեի հովանու ներքո, նպատակ ունի աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հանրության ուշադրությունը հրավիրել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրների վրա։
Մրցույթի գլխավոր տեղեկատվական գործընկերներն են Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերությունը (Ռուսաստան) և «ՍՄՈՏՐԻՄ» առցանց հարթակը (Ռուսաստան)։
Մրցույթի միջազգային տեղեկատվական գործընկերներն են դարձել Independent Media մեդիահոլդինգը (ՀԱՀ), ANA լրատվական գործակալությունը (ՀԱՀ), Shanghai United Media Group–ը (SUMG) (Չինաստան), The Paper ինտերնետ պորտալը (Չինաստան), Dar Al Sharq մեդիահոլդինգը (Կատար), Brasil247 ինտերնետ պորտալը (Բրազիլիա), PTI լրատվական գործակալությունը (Հնդկաստան), IINA լրատվական գործակալությունը (Իրաք), MEHR լրատվական գործակալությունը (Իրան), NAN լրատվական գործակալությունը (Նիգերիա) և Xinhua լրատվական գործակալությունը (Չինաստան)։
Մրցույթին աջակցում են նաև ոլորտի գործընկերները՝ Ռուսաստանի լրագրողների միությունը (Ռուսաստան), YOung JOurnalists տեղեկատվական պորտալը (Ռուսաստան) և Photo-study.ru պորտալը (Ռուսաստան)։