Կասեցվել է «Նոր-ագրո» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. «Նոր-ագրո» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները «Նոր-Ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
«Արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։ Սննդամթերքի արտադրամասերի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ` առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Կասեցվել է «Նոր-ագրո» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը