Իսրայելը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» անդամների ուղղությամբ

Հարվածը հասցվել է Սիդոնի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման մի քանի անդամների ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է բանակի մամուլի ծառայությունը ։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի ուժերը Լիբանանի հարավում գտնվող Սիդոնի շրջանում հարված են հասցրել «Հզբոլլահի» մի քանի ահաբեկիչների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը:
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել