Իրանը հրթիռային փորձարկումներ է անցկացնում միաժամանակ մի քանի նահանգում․ ԶԼՄ

Իրանի պաշտոնական շրջանակներն առայժմ չեն մեկնաբանում լուրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իրանում հրթիռային փորձարկումներ են անցկացվում։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը:
«Դիտարկումներն ու բնակչության հայտնած տեղեկությունները վկայում են, որ երկրի տարբեր նահանգներում հրթիռային փորձարկումներ են անցկացվում։ Փորձարկումների մասին հայտնել են Խորեմաբադ, Մեհաբադ, Սպահան, Թեհրան և Մեշհեդ քաղաքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ–Իրան պայմանագիրը համագործակցություն է սահմանում 20 տարվա կտրվածքով. Լավրով
Իրանի պաշտոնական շրջանակներն առայժմ չեն մեկնաբանում արձակումների մասին տվյալները:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ասել էր, որ Թեհրանը չի պատրաստվում որևէ պետության հետ բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ, քանի որ այդ ծրագիրն անհրաժեշտ է բացառապես Իսլամական Հանրապետության տարածքի պաշտպանության համար:
Ռուսաստանն ու Իրանը շփվում են զինվորականների գծով. Լավրովը` նպատակների և խնդիրների մասին