Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 1100 մարդ է զոհվել

175 մարդ անհետ կորել է, վնասվածքներ է ստացել ավելի քան 7000 հոգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիայի Սումատրա կղզում դեկտեմբերին գրանցված ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 1100 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի Աղետների հաղթահարման ազգային գործակալությանը։
Նշվում է, որ 175 մարդ անհետ կորել է, վնասվածքներ է ստացել ավելի քան 7000 հոգի։
Գործակալության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մահվան և վնասվածքների հիմնական պատճառներն ինչպես արագընթաց հոսանքներով ջրհեղեղներնեն եղել, որոնք քշել-տարել են մարդկանց, այնպես էլ լեռներից և բլուրներից իջնող սողանքներն ու քարաթափումները։
Հիշեցնենք, որ աղետալի ջրհեղեղներն ու սողանքները առաջացել են նոյեմբերի վերջին Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում սկսված ուժեղ և երկարատև անձրևներից։ Աղետի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։