ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի հայ համայնքի «Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպում ապրող հայերին մնալ տանը մինչև քաղաքում իրավիճակի կայունացումը։
«Խնդրում ենք Հալեպի մեր հայրենակիցներին, ապահովության նկատառումներով, բնակարաններից դուրս չգալ մինչև քաղաքում իրավիճակի կարգավորումը։ Իսկ բնակարանների մեջ պատսպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին կամ պատշգամբներին»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջև։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս այցելել է Դամասկոս՝ սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարելու երկրի պետական ինստիտուտներին «ինտեգրման» վերաբերյալ։ Այս տարվա մարտին, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան համապատասխան համաձայնագիր է ստորագրել SDF-ի ներկայացուցիչների հետ։