Բելառուսում «Օրեշնիկի» քանակը չի գերազանցի մեկ տասնյակը. Լուկաշենկո

Անցած շաբաթվա վերջին Լուկաշենկոն հայտարարել էր, որ նոր «Օրեշնիկ» հրթիռային համալիրը դեկտեմբերի 17-ից գտնվում է հանրապետության տարածքում և անցնում է մարտական հերթապահության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության տարածքում կտեղակայվեն ոչ ավելի, քան մեկ տասնյակ ռուսական «Օրեշնիկ» համալիրներ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Առավելագույնը՝ մեկ տասնյակ», - ասել Է Լուկաշենկոն՝ պատասխանելով Բելառուսի տարածքում «Life»-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևի` «Օրեշնիկների» քանակի վերաբերյալ հարցին:
Անցած շաբաթվա վերջին Լուկաշենկոն հայտարարել էր, որ նոր «Օրեշնիկ» հրթիռային համալիրը դեկտեմբերի 17-ից գտնվում է հանրապետության տարածքում և անցնում է մարտական հերթապահության: Նա նշել էր, որ առաջին դիրքերը համալրված են «Օրեշնիկ» հրթիռային համալիրով։
Բելառուսը ստիպված է «Օրեշնիկ» տեղակայել իր մոտ հանուն անվտանգության. ԱԳՆ
Անցյալ տարեվերջին Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հանրապետությունը պատրաստ է առաջին փուլում իր տարածքում տեղակայել ռուսական «Օրեշնիկ» տասնյակ նորագույն հրթիռային համալիրներ:
Մինչ այդ Լուկաշենկոն խնդրել էր Ռուսաստանի նախագահին Բելառուսի տարածքում տեղակայել ռուսական նորագույն սպառազինություն, այդ թվում՝ «Օրեշնիկ»: Ռուսաստանի նախագահը պատասխանել էր, որ հնարավոր է համարում Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայումը 2025 թվականի երկրորդ կեսին։
«Չբարկացնեք, թե չէ կհարվածենք». Լուկաշենկոն՝ «Օրեշնիկի» մասին