Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին

Նախօրեին հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ալիևի վարչակազմում դա բացատրել են «աշխատանքային խիտ գրաֆիկով»։
Այնտեղ նաև հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, և նիստի շրջանակներում անցկացված հանդիպումները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում արդյունավետ են եղել:
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: