Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն Զապորոժիեի Վասիլևկա քաղաքում կրակ է բացել մի տան վրա. 1 կին վիրավորվել է

Վասիլևկա. Արխիվային լուսանկար
Տուժածի վիճակը բարդանում է ուղեկցող առողջական խնդիրներով. նա վերջերս կաթված է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի մարզի Վասիլիվկա քաղաքում տան վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի կին վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Վասիլիվկայի Կախովսկայա փողոցում գտնվող մասնավոր տան վրա թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տունը հրդեհվել է: 1991 թվականին ծնված մի կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց», - գրել է Բալիցկին Telegram-ում։
Նրա խոսքով՝ տուժածի վիճակը բարդանում է ուղեկցող առողջական խնդիրներով. նա վերջերս կաթված է ստացել։
«Նա բժշկական օգնություն է ստանում», - նշել է նահանգապետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։