Հրաձգություն ՀԱՀ-ում. 10 մարդ մահացել է, ևս 10-ը՝ տուժել

ՀԱՀ ոստիկանության ծառայող. Արխիվային լուսանկար
Կրակոցների շարժառիթը դեռ հայտնի չէ։ Ընթանում է հետաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. 10 մարդ մահացել է ևս 10-ը՝ տուժել Յոհանեսբուրգի (ՀԱՀ) մերձակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները:
«Անհայտ զինված անձը Յոհանեսբուրգի մերձակայքում գտնվող բնակավայրում հրաձգության հետևանքով սպանել է 10 մարդու և վիրավորել ևս 10 հոգու», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել բարի մոտ։

Իրավապահների խոսքով՝ կրակոցներիշարժառիթը դեռ հայտնի չէ։ Կատարվում է հետաքննություն: