ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) համագործակցությունը շարունակում է կայուն կերպով զարգանալ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացմանը:
Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև այն կշարունակվի ընդլայնված կազմով: Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն կայուն կերպով հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը:
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն կայուն կերպով հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը:
«Ընդլայնվում են փոխադարձ առևտրային, ներդրումային փոխանակումները, խորանում են միավորման մասնակիցների կոոպերացիոն կապերը։ Այս ամենն իրական օգուտ է բերում մեր պետություններից յուրաքանչյուրին, դրականորեն ազդում է կյանքի որակի և բնակչության բարեկեցության վրա», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ այդ փոխգործակցությունն օգնում է ապահովել «հնգյակի» երկրների և ամբողջ եվրասիական տարածաշրջանի տնտեսական կայունությունը, ինչը հատկապես կարևոր է գլոբալ տնտեսության տուրբուլենտության պայմաններում:
«Մեր երկիրը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ բազմապլանային համագործակցությունը։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք մեր կապերի համակողմանի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ», – ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։

Ինչպես նշել Է Պուտինը, նիստի մասնակիցները կքննարկեն մի շարք որոշումներ, որոնք ուղղված են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետագա խորացմանը:
Մասնակիցները նախատեսում են քննարկել ԵԱՏՄ գործունեության արդիական հարցերը և ուղենիշներ նախանշել ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և միության միասնական շուկայի զարգացման համար, ինչպես նաև հաստատել մի շարք նշանակալի փաստաթղթեր և որոշումներ: Մասնավորապես, սպասվում է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում:

Պուտինն ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ բազմապլանային համագործակցությունը և անկեղծորեն շահագրգռված է միավորման ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Նա դեկտեմբերի 21-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015-ի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: