ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի հնարավոր հանդիպումը մշակման փուլում չէ. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է նաև ուկրաինական կարգավորման ջանքերի մասին հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր եռակողմ հանդիպումը մշակման փուլում չէ:

«Առայժմ ոչ ոք լրջորեն չի խոսել այդ նախաձեռնության մասին, և այն մշակման փուլում չէ», – լրագրողներին ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Եվրոպայի և Կիևի հետ քննարկումներից հետո խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթղթերը դեռ չի տեսել:
«Մամուլի միջոցով մենք ազդանշաններ ենք ստացել, բայց, անկեղծ ասած, ես ինքս ոչ մի թուղթ չեմ տեսել», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Խոսելով ուկրաինական կարգավորման մասին՝ Ռուսաստանի ղեկավարի օգնականը վստահություն է հայտնել, որ այն դրույթները, որոնք փորձում են եվրոպացիներն ու ուկրաինացիները մտցնել խաղաղ ծրագրի մեջ, չեն մոտեցնում երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը:
«Ես ավելի քան վստահ եմ, որ այն դրույթները, որոնք մտցրել և փորձում են ներկայացնել եվրոպացիները ուկրաինացիների հետ միասին, դրանք հաստատ խախտում են փաստաթղթերը և երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները», – ասել է Ուշակովը: