Նա հանգստյան օրեր չունի. Պեսկովը՝ Պուտինի ամանորյա ժամանակացույցի մասին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է աշխատել ամանորյա տոներին. նա հանգստյան օրեր չունի։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա հանգստյան օրեր չունի։ Նա մշտապես աշխատում է», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը` ի պատասխան ամանորյա տոներին Պուտինի գրաֆիկի մասին հարցի։

Պեսկովի խոսքով` առայժմ պարզ չէ՝ նախագահն այդ ընթացքում կմասնակցի՞ հանրային միջոցառումների, թե՞ ոչ:
Դեկտեմբերի 19–ին` տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում, Պուտինն ասել էր, որ միշտ աշխատել է մինչև ուշ երեկո, բայց հիմա աշխատանքն ավելի ու ավելի երկար է տևում։