ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը կրկին օգտակար կլինի», – ասել է Մակրոնը։
Նշենք, որ գագաթնաժողովի ընթացքում ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվները «փոխհատուցման վարկի» քողի տակ բռնագրավելու հարցում։ Դրա փոխարեն որոշվել է առաջիկա երկու տարում 90 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր` հուսով է, որ Եվրոպան կվերադառնա Մոսկվայի հետ երկխոսության՝ նշելով, որ նման գործընթացն անխուսափելի կդառնա եվրոպական վերնախավերի փոփոխության դեպքում։