ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Մեկնարկել են Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթերը մեկնարկել են դեկտեմբերի 19-ից։ Դրանք իրականացնում է «Fly Kish» ավիաընկերությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավիատոմսերի համար քաղաքացիները կարող են մուտք գործել flykish.com կայքէջ։